Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2016թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելացել է 237 մլրդ դոլարով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

13:33 , 02 Հունվար 2017

Bloomberg պարբերականը հրապարակել է ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, որոնք բազմապատկել են իրենց հարստությունը:

Ամենից շատ է վաստակել Ուորեն Բաֆեթը, որը 1 տարում իր կարողությունն ավելացրել է 11.8 մլրդ դոլարով՝ շնորհիվ Berkshire Hathaway Inc ներդրումային հիմնադրամի:

Երկրորդ տեղում է Microsoft-ի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրեն, բարեգործ Բիլ Գեյթսը՝ + 9.8 մլրդ դոլար, իսկ երրորդ հորիզոնականում է նավթային մագնատ Հարոլդ Հեմը՝ +8.6 մլրդ դոլար:

Նման շահույթի հիմնական պատճառները մասնագետներն անվանել են ԱՄՆ-ում և Եվրոպայում պոպուլիստների՝ իշխանության գալը: Bloomberg-ն ընդգծում է, որ ամերիկացի միլիարդատերերի մեծ մասն աջակցում է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնին: Չնայած դրան՝ Թրամփի հաղթանակից հետո նրանց կարողությունն ավելացել է 77 մլրդ դոլարով:

Bloomberg-ի վարկանիշը կազմող մյուս ներկայացուցիչները կարծում են, որ Թրամփի մոտեցումը թիմի ձևավորման նկատմամբ, կհարուցի ինդեքսների հավելյալ աճ: Նրանք հատկապես ուրախ են Ուիլբուր Ռոսսի ու Սթիվեն Մնուչինի նշանակումներով՝ առևտրի և ֆինանսների նախարարների պաշտոններում համապատասխանաբար:

Ընդհանուր առմամբ՝ մոլորակի ամենահարուստ մարդիկ հավելյալ վաստակել են 237 մլրդ դոլար: Bloomberg-ն ընդգծում է, որ ամենահարուստ մարդկանց անձնական կարողությունը դեկտեմբերի 27-ի առևտրաշրջանառության վերջում ավելացել է 5.7%-ով՝ մինչև 4.4 տրլն դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։