Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2015-ին ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 3.1%-ով

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

14:26 , 25 Հունվար 2016

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2015 թվականի հունվար-նոյեմբերի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։

Ըստ այդ տվյալների՝ 2015-ին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2014 թվականի համեմատ, կազմել է 103.1: Այսինքն՝ տնտեսական ակտիվությունը տարվա կտրվածքով աճել է 3.1%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.2%-ով և կազմել 1 տրիլիոն 327 միլիարդ դրամ։

Գյուղատնտեսությունը տարին փակել է 11.7% երկնիշ աճով, գյուղոլորտի արտադրանքի ծավալը 2015-ին գերազանցել է 1 տրիլիոն դրամը։

Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 2.7%, ծավալը՝  1 տրիլիոն 188.9 մլրդ դրամ։

Տարվա կտրվածքով շինարարության ոլորտը նույնպես կարողացել է հաղթահարել անկումը և գրանցել 0.3% աճ (ծավալը՝ 457.2 մլրդ դրամ)։

Անկում է գրանցվել միայն ներքին առևտրաշրջանառության գծով։ 2015-ի ընթացքում ներքին առևտրի ծավալը կազմել է  2  տրիլիոն 282.2 մլրդ դրամ, ինչը 8%-ով ցածր է 2014 թվականի ցուցանիշից։

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։