Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2015 թվականի բյուջեն ամբողջությամբ կատարվել է

Վերադարձ լուրերի բաժին

12:33 , 23 Մայիս 2016

ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հիմնական ցուցանիշները: Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նա նշել է, որ 2015թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 3%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաև տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը։

Ֆինանսների փոխնախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի 3% աճ: ՀՆԱ-ի աճին նպաստել են գյուղատնտեսությունը` 2.1 տոկոսային կետով, արդյունաբերությունը` 1 տոկոսային կետով, և ծառայությունները` 0.8  տոկոսային կետով, իսկ շինարարության մասնակցությունը եղել է զրոյական:

Պետական բյուջեի պակասուրդը 2015թ. կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը` նախորդ տարվա 1.9%-ի համեմատ: Պակասուրդի ֆինանսավորման գերակշիռ մասը կատարվել է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավմամբ, պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.7%:

2015 թվականի արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 41.4%: Արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 4740.9 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ նվազելով շուրջ 20.6%-ով:

«Այն առաջադրանքները, որոնք նախատեսվել են, կատարվել են ամբողջությամբ»,- ասել է Ա.Ջանջուղազյանը` հավելելով, որ մակրոտնտեսական ցուցանիշներն այնքան էլ բարվոք չեն եղել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Նորֆոլկ»-ը այս ամիս կլուծարվի, նրան կփոխարինի պետական մասնակցությամբ ԲԲԸ. Դավիթ Անանյան

«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է. մինչեւ այս ամսվա վերջ այն ամբողջությամբ լուծարված կլինի։

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ  փոխանցումների ծառայությունը

Ուղիղ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկեց նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն