Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից դուրս կգան

Վերադարձ լուրերի բաժին

21:05 , 08 Հունիս 2016

ՀՀ կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ներառված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2016 թվականի հուլիսի 1-ից կիրառությունից հանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ներառված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

Նույն որոշմամբ՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվում է` մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը հաստատել դրոշմավորման համար նախատեսված` հարկ վճարողներին չտրամադրված կամ հարկ վճարողների կողմից հարկային մարմին վերադարձված՝ չօգտագործված (այդ թվում՝ վնասված)՝ «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը

Որոշմամբ սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

Հաստատվելու դեպքում սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: