Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2009-ի ճգնաժամից հետո Հայաստանում հարուստների և աղքատների միջև տարբերությունը մեծացել է

Վերադարձ լուրերի բաժին

09:03 , 14 Սեպտեմբեր 2017

Ըստ Համաշխարհային բանկի գնահատումների՝ Հայաստանի առջև այսօր ծառացել են ցածր տնտեսական աճը, աղքատության հաղթահարման դադարը և անհամաչափությունների աճը՝ ի տարբերություն անկախությունից ի վեր և մինչև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ձեռքբերված նշանակալի օգուտներին։

ՀԲ այս գծապատկերը ավելի պարզ է ցույց տալիս տնտեսական աճի և աղքատության մակարդակի դինամիկան մ՚2014-2015թթ.:

Աղքատության մակարդակը (նարնջագույն կոր) 2004 թվականից սկսած նվազել է, սակայն 2009 թվականին կտրուկ աճ է գրանցել։ Հետճգնաժամային փուլում աղքատությունը շարունակվել է կրճատվել, սակայն ոչ այնպիսի սրընթաց տեմպերով, ինչպես 2004-2008թթ.: Վերջին 2 տարիներին աղքատության մակարդակը Հայաստանում 30%-ի սահմաններում է։

Կապույտ կորը ցույց է տալիս 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի տարեկան աճը։ Այս դեպքում նույնպես նախաճգնաժամային և ետճգնաժամային փուլերի տարբերությունը ակնհայտ է։ Մինչև ճգնաժամը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի տեմպը չափվել է երկնիշ թվով, 2009 թվականին գրանցվել է անկում, որից հետո՝ աճի համեստ տեմպեր։

growth-poverty

2009 թվականից հետո խորացել է նաև ապահովվածների և հարուստների բևեռացվածությունը՝ ըստ սպառման ծավալների։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, նախքան ճգնաժամը՝ 2004-2009թթ. ընթացքում, 40% աղքատների կողմից սպառման աճը ավելի բարձր էր (5.61%), քան ապահովված 60% բնակչության մոտ (1.61%)։

Ճգնաժամից հետո պատկերը փոխվում է. աղքատների սպառման աճը 2009-2015թթ. կազմել է 1.49%՝ առավել ապահովված 2.94%-ի դիմաց։

rich-poor-growth1

Եթե դինամիկան ներկայացնենք սպառման անհավասարությունը չափող Ջինի գործակցով, ապա մինչ ճգնաժամը Ջինի գործակիցը նվազել է 28-ից մինչև 24։ Իսկ 2010 թվականից հետո այն նորից աճեց և 2015 թվականին կազմեց 28։

Անհամաչափությունը խորացել է տնտեսական աճի տեմպի դանդաղման և դրա՝ հօգուտ ավելի ապահովվածների լինելու ֆոնին։ Ինչպես նշում  է Համաշխարհային բանկը, եթե չլիներ 2010-2015թթ. ընթացքում անհավասարության ավելացումը, տնտեսական աճի ավելի մեծ մասը կհասներ ամենաաղքատ 40%-ին՝ հանգեցնելով աղքատության կրճատման մոտ 10%-ով։

Չնայած այս տխուր վիճակագրությանը, Համաշխարհային բանկի կողմից իրականացված՝ երկրի համակարգված գնահատման (ԵՀԳ) մեջ լավատեսության պակաս չկա։ Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսությունն այսօր շրջադարձային կետում է. նախկին օգուտները վերանում են, սակայն այսօր առկա են աճի մոդելի նորացման և վերափոխման հնարավորություններ՝ ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար։

ԵՀԳ-ն ցույց է տալիս, որ նոր լիցք ստացած արտահանումը, արտադրողականությունը և կայունությունը կարող են հիմքեր ստեղծել ճկուն և ներառական աճի համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին

Նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ

Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ