Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

20.03.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Վերադարձ լուրերի բաժին

20:27 , 20 Մարտ 2020

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները: Ըստ ԿԲ տվյալների՝ իրականացվել են հետևյալ գործարքները՝

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,581,945 ԱՄՆ դոլար 489.59 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92,032,436 ԱՄՆ դոլար 493.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 23,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 491.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,499,329 եվրո 539.14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,037,820 եվրո 547.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 928,115,160 ՌԴ ռուբլի 6.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,529,082,503 ՌԴ ռուբլի 6.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 78.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարեփոխումները 2019-ին դրական են ազդել պետական պարտքի կայունության պահպանմանը

Այդ մասին ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովում:

Brain – Ring մրցույթը՝ առցանց

Նախաձեռնության նպատակը ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։