Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

20% ջանքերը ապահովում են 80% արդյունք. Պարետոյի օրենքը

Վերադարձ լուրերի բաժին

00:10 , 06 Սեպտեմբեր 2018

20% ջանքերը ապահովում են արդյունքի 80%-ը, իսկ մնացած 80% ջանքերը տալիս են ընդհանուր արդյունքի ընդամենը 20%-ը։ Սա էմպիրիկ կանոն է, որն անվանել են տնտեսագետ և սոցիոլոգ Վիլֆրեդո Պարետոյի անունով (Պարետոյի օրենք կամ Պարետոյի սկզբունք): Օրինակ, ոլոռի ամենակենսունակ քիչ թվով պատիճներն են ապահովում բերքի մեծ մասը։

Ո՞րն է սրա իմաստը, և ինչ կապ ունի սա տնտեսագիտության հետ։ Պարետոյի սկզբունքն այն մասին է, որ մարդու կամ խմբի կողմից գործադրված ջանքերի մեծ մասը ժամանակի անտեղի կորուստ է. ստացված արդյունքը համարժեք չէ ջանքերին։ Մինչդեռ փոքր ծավալի քիչ ջանքերը ապահովում են արդյունքի հիմնական մասը։ Այսինքն՝ պետք է կենտրոնանալ այդ 20%-ի վրա՝ ուժերը կենտրոնացնել ճիշտ գործողությունների վրա և սկսել դրանից։

Պարետոյի սկզբունքը կիրառվում է տնտեսագիտության մեջ և մենեջմենթում, անգամ՝ քաղաքականության մեջ։ Օրինակ, ըստ Պարետոյի սկզբունքի՝ գնորդների 20%-ն ապահովում է շահույթի 80%-ը, իսկ մնացած գնորդները վատնում են աշխատակազմի ժամանակը՝ առանց էական շահույթ բերելու: Հետևաբար, ճիշտ կլինի առավելագույն ջանքեր ուղղել մեծ պոտենցիալ ունեցող հաճախրդների հետ աշխատանքին:

20/80-ը, բնականաբար, ճշգրիտ մեծություններ չեն։ Այս հարաբերակցությունն ավելի շատ ցույց է տալիս ընդհանուր օրինաչափությունը։

Ինքը՝ Պարետոն, որպես սկզբունք կամ կանոն չի ձևակերպել 20/80-ը։ Վիլֆրեդո Պարետոն 1897 թվականին հրապարակեց իր հետազոտության արդյունքները՝ Իտալիայի այն ժամանակվա բնակչության տարբեր շերտերի հարստության բաշխման վերաբերյալ: Նա բացահայտել էր, որ բնակչության 20%-ին է պատկանում ամբողջ հարստության 80%-ը:

Պարետոյից հետո այլ տնտեսագետներ այս օրինաչափությունը նկատեցին նաև այլ երևույթների ուսումնասիրության ժամանակ, և հստակ ձևակերպեցին 20/80-ի սկզբունքը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել