Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2.7% գնաճ՝ հունվարին. ինչի հաշվին են աճել սպառողական ապրանքների գները

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 06 Փետրվար 2018

2018թ. հունվարին՝ 2017թ. դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.7% գնաճ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Գների աճի չեմպիոնը տրանսպորտն է. տրանսպորտային ծառայությունների գները 2017 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 6%-ով, իսկ 12-ամսյա կտրվածքով (2018-ի հունվարը 2016-ի հունվարի համեմատ)՝ 12%-ով։

Գնաճի տեմպով երկրորդ տեղում  սննդամթերքն ու ոչ ալկոհոլային ալկոհոլային խմիչքներն են։ Դրանք թանկացել են ավելի քիչ չափով՝  5.7%-ով, սակայն հաշվի առնելով սննդամթերքի մեծ կշիռը սպառողական գների ինդեքսի մեջ,  գների հունվարյան աճը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7% գնաճով:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7% գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 10.0% և 34.3% գնաճը։

CPI1

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ գրանցվել է 13.1%, 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համե- մատ մսամթերքի գներն աճել են 0.5-5.1%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 1.4%-ով:

2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ բենզինի, դիզելային վառելիքի և փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են համապատասխանաբար՝ 5.4%, 16.3% և 11.8%ով, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 28.7%, 37.3% և 10.9-ով։

 

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: