Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2 ընկերություններ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կստանան

Վերադարձ լուրերի բաժին

19:01 , 25 Հոկտեմբեր 2016

«ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» (TSD) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն կտրամադրվի՝ պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ հինեշաբթի օրվա նիստի օրակարգում։ Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է 7 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

Նշենք, որ  «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ»-ը զբաղվում Armphone բջջային հեռախոսների և Armtab պլանշետների արտադրությամբ։

Տրամադրել «ՍԵՄԿՈ ՍԻ ԱՅ ԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 264.110.927041)

«Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվությունկտրամադրվի նաև  «ՍԵՄԿՈ ՍԻ ԱՅ ԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում գործունեություն ծավալելու համար: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել  5 տարի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը հավելյալ ռեսուրսներ է ներդրել որակի ապահովման համար

Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։