Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկի Card to Card ծառայությունը դարձել է ավելի ընդգրկուն և շահեկան

Վերադարձ լուրերի բաժին

18:17 , 03 Սեպտեմբեր 2019

Կոնվերս Բանկը կատարելագործել է Card to Card ծառայությունը՝ Բանկի, ինչպես նաև ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն տալով աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած ժամի փոխանցումներ կատարել նաև ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard վճարային քարտերին: 2018թ-ին գործարկված ծառայությունը նման հնարավորություն էր տալիս ArCa և Visa քարտապաններին:
Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի Վճարային պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:

Բանկի Վճարային պորտալը թվային հարթակ է, որի միջոցով հնարավոր է կատարել կոմունալ, հեռահաղորդակցման, ՃՈ/ՃՈ տուգանքների վճարումներ, հաշվին գումար մուտքագրել, կատարել քարտից qարտ փոխանցումներ և այլն:
Մանրամասները՝  այստեղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

17.01.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 13.6 մլն ԱՄՆ դոլար:

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարել են, թե «ժամանակ» թերթը զրպարտություն պարունակող հոդված է հրապարակել

Նրանք դիմել են թերթին՝ պահանջելով անհապաղ հերքում հրապարակել կայքում և թերթի հաջորդ համարում։

ԵԱՏՄ-ում ՀՆԱ ամենամեծ աճն արձանագրվել է Հայաստանում

Փոխադարձ առևտրում արտահանման ծավալները նվազել են 1.6%-ով: Արտաքին առևտրի ծավալները նվազել են 2.6%-ով: