Invalid username or password
Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ, հաջողությամբ ավարտել է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: 2019թ ապրիլին սկսված գործընթացի շրջանակում Բանկն ընդհանուր առմամբ տեղաբաշխել է 1 մլրդ դրամ և 10 մլն դոլար ծավալով պարտատոմսեր՝ իր թողարկումների ընդհանուր ծավալը հասցնելով 22.3 մլրդ դրամին համարժեք գումարի:
Տեղաբաշխված պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% և 5,5%: Շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
«Վերջին երկու տարիներին Բանկը շարունակաբար իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ: Հաճախորդները հնարավորություն են ունեցել պարտատոմսեր ձեռք բերել Բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչի շնորհիվ ընդհանուր թողարկման մոտ 88%-ը գնել են ֆիզիկական անձինք: Ինստիտուցիոնալ ներդրողների մոտ մեծ հետաքրքրություն են ներկայացրել հատկապես դրամային պարտատոմսերը»,- ասել են Կոնվերս Բանկում:
Բանկում հայտնել են նաև, որ տեղաբաշխված դրամային ու դոլարային պարտատոմսերը գրանցվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:
Դիտումներ 410