Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

1970-ականներից ի վեր ԱՄՆ-ում թոփ-մենեջերների աշխատավարձերն աճել են 1000 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

23:01 , 23 Հունվար 2017

Այս տվյալները ներկայացրել են Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի բանավեճերի մասնակիցները, տեղեկացնում է Rambler News Service-ը:

1970-ական թվականներից ի վեր ԱՄՆ-ում թոփ-մենեջերների աշխատավարձերն աճել են 1000 տոկոսով, աշխատողների աշխատավարձերը՝ միայն 11 տոկոսով:

Քսան տարի առաջ ընկերության ղեկավարը միջին հաշվով 45 անգամ էր ավելի շատ ստանում, քան շարքային աշխատակիցը: Այժմ այդ հարաբերակցությունը կազմում է 1-ը առ 130, հետեւում է համաժողովի նյութերից:

Հիմնականում այս վիճակագրությունը վերաբերում է խոշոր հանրային կորպորացիաներին, նշել է Ռաջիվ Վասուդիվան՝ Egon Zehnder ռեկրուտինգային ընկերության տնօրենը: Egon Zehnder-ի հետազոտության համաձայն, ընկերությունների 85 տոկոսն իրենց տնօրենների աշխատավարձերը համարում են համարժեք:

Ավելի վաղ Oxfam ոչ կառավարական կազմակերպությունը, որն զբաղվում է  աղքատության դեմ պայքարով, հաշվետվություն է ներկայացրել այն մասին, որ աշխարհում ամենահարուստ ութ մարդկանց կարողությունը հավասար է 3,6 մլրդ մարդու կապիտալին:

Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը. նրա կարողությունը, ըստ Forbes-ի տվյալների, գնահատվում Է 75 մլրդ դոլար:

Հաշվետվության մեջ նաեւ նշվում են Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը (44,6 մլրդ դոլար), ներդրող Ուորեն Բեֆեթը (60,8 մլրդ դոլար), մեդիա-մագնատ եւ Նյու Յորքի նախկին քաղ քագլուխ Մայքլ Բլումբերգը (40 մլրդ դոլար), Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (45,2 մլրդ դոլար), մեքսիկացի բիզնեսմեն Կառլոս Սլիմը (50 մլրդ դոլար), Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը (43,6 մլրդ դոլար), ինչպես նաեւ իսպանացի ձեռնարկատեր, Zara խանութների ցանցի հիմնադիր Ամանսիո Օրտեգան (67 մլրդ դոլար):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Audi-ի սրամիտ պատասխանը՝ BMW-ի գովազդին (լուսանկար)

Ֆրանսիա, AUDI-ի սրահի մոտ BMW-ն այսպիսի մի բիլբորդ է տեղադրել ու գրել «Երբեք ուշ չէ փոխել ձեր կարծիքը»։

Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

Մեծ թվերն ավելի լավ էֆեկտ են տալիս, քան փոքր թվերը։ Օրինակ՝ 1 տարի և 12 ամիս

Վրաստանում փոքր բիզնեսի շրջհարկը 5%-ից կդառնա 1%

Վրաստանում փոքր ձեռնարկատերերի համար կսահմանվի նոր՝ թեթևացված հարկային ռեժիմ։