Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Georgian Airways-ը մոտ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել

Վերադարձ լուրերի բաժին

14:11 , 31 Հուլիս 2019

Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարկման մասին ՌԴ որոշման պատճառով վրացական Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում: Այդ մասին, ըստ «Interfax»-ի, ասվում է վրացական ազգային ավիափոխադրողի հայտարարության մեջ:

Ավիաընկերությունն ստիպված վերադարձրել է արդեն իրացված ավիատոմսերի 80 տոկոսը: Ավիատոմսեր ձեռք բերել ցանկացողների թվի կտրուկ նվազման պատճառով ընկերությունը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել: Ավիաընկերության ղեկավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով ֆինանսական օգնություն հատկացնել ընկերությանը, որը դժվարին իրավիճակում է հայտնվել:

Վրաստանի կառավարությունը որոշել է մասնակիորեն փոխհատուցել ավիաընկերության վնասը: Հուլիսի 24-ին որոշում է կայացվել սուբսիդավորել Ռուսաստանից իրականացվող տարանցիկ չվերթները 600 000 եվրոյի ծավալով: Կառավարության որոշման համաձայն՝ խոսքը Ռուսաստանի քաղաքներից Երևանով դեպի Թբիլիսի և Բաթումի իրականացվող, ինչպես նաև հակառակ ուղղությամբ ավիափոխադրումների խթանման մասին է:

«Վրաստանի օդանավակայանների միավորում» ՍՊԸ-ի տնօրեն Գիորգի Չոգովաձեն ավելի վաղ հայտնել էր, որ սուբսիդավորումը կազդի նաև Վրաստան Լոնդոնից և Բրյուսելից ուղևորափոխադրման վրա: Ներկայում Ռուսաստանից Վրաստան տարանցիկ չվերթները Երևանով իրականացնում է միայն Georgian Airways ավիաընկերությունը՝ Հայաստանի գործընկեր ավիաընկերության աջակցությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով:

Քննարկվել է ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները: