Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բյուջետային աջակցության վարկեր` ուղղված ֆինանսական և սոցիալական կայունության ապահովմանը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:46 , 09 Փետրվար 2016

2015 թվականի ընթացքում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ ստորագրվել են մի շարք վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր, որոնք ուղղվելու են տնտեսության համար առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորմանը:

Մասնավորապես բյուջետային գործընթացների աջակցման և խրախուսման նպատակով, ըստ Ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի, Համաշխարհային բանկի «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, 2015-ին ստորագրվել է «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ:

«Ֆինանսավորման նպատակն է՝ օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում»,-նշել է Արմեն Մելկիկյանը:

2015-ին Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ, որը կտրամադրվի երեք մասնաբաժիններով` յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլարիչափով:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1 տոկոս, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10-ը` արտոնյալ: Միջազգային համագործակցության վարչության պետի խոսքով` վարկային միջոցները կնպաստեն էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացմանը, բիզնեսի վարման պայմանների բարելավմանը, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%

2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»