Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային նստաշրջանին

Վերադարձ լուրերի բաժին

12:01 , 18 Հոկտեմբեր 2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. տարեկան նստաշրջանին: Այդ մասին հայտնեց ԿԲ մամուլի ծառայությունը: ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ տարեկան նստաշրջանի պլենար նիստին, հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին, ինչպես նաև մի շարք կլոր սեղանների և թեմատիկ քննարկումների:

Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ նորանշանակ գործադիր տնօրեն Քրիստալինա Գերգիեվայի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ և ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեններ Էնթընի ԴեԼաննոյի և Քոեն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ փոխտնօրեն Սիրիլլ Միլլերի հետ:

Միջոցառման շրջանակում աշխատանքային քննարկումներ են նախատեսված Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության և միջազգային մի շարք այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեզոսի նոր ռեկորդը

Նա այժմ ունի 172 միլիարդ դոլար:

Դիրքերի բարելավում տնտեսության ազատության ինդեքսում՝ 13 կետով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ը: