Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է իր պրոդուկտների շարքը և հաճախորդներին առաջարկում է վերաֆինանսավորման նոր ծրագիր` այլ բանկերից և վարկային կազմակերպություններից անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի գնման նպատակով:
Նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին բարելավված պայմաններով տեղափոխել իրենց անշարժ գույքի գրավադրմամբ վարկը այլ ֆինանսական կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ այդպիսով նվազեցնելով հաճախորդների հետագա ամսական ֆինանսական բեռը:
Վարկը վերաֆինանսավորվում/գնվում է այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում առկա վարկի մնացորդի չափով, ինչպես նաև, որոշ դեպքերում հաճախորդին տրվում է վարկի հավելյալ գումար:
Վարկը կարելի է վերաֆինանսավորել տարեկան 14% անվանական տոկոսադրույքով, 1-ից մինչև 10 տարի մարման ժամկետով՝ 800 հազ. ՀՀ դրամից մինչև 50 մլն. ՀՀ դրամ գումարի չափով: Միևնույն ժամանակ, հաճախորդի համար գործում է առավելություն. գրավադրված գույքի վերաձևակերպման հետ կապված ծախսերը (նոտարական և կադաստրային ծախսեր, միասնական տեղեկանք ստանալու և այլ վճարումներ) կատարվում են Բանկի միջոցների հաշվին: Գործում են այլ միջնորդավճարներ: (Վարկի փաստացի տոկոսադրույք՝ 19.4%-24%):
Այլ բանկից և վարկային կազմակերպությունից վարկի գնման հայտ ներկայացնելու համար Բանկում գործում է պարզեցված ընթացակարգ՝ փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ:
Վարկերի վերաֆինանսավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտումներ 321
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։