Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը 50 000 դրամով ավելացնում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը

Վերադարձ լուրերի բաժին

20:05 , 04 Հուլիս 2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու, նրանց բարեկեցությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է 50 հազար դրամով ավելացնել վետերաններին տրվող պատվովճարի չափը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար, որի չափը 2015 թ. մայիս 1-ից սահմանվել է 50 000 դրամ: 2019 թ. պետբյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,200.0 հազ. դրամ 397 շահառուի համար:

Մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ 2019 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84,607.0 հազ. դրամ, իսկ հունիս ամսվա ծախսը կանխատեսվում է շուրջ 15,000.0 հազ. դրամ։ Արդյունքում, 2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է շուրջ 100,000.0 հազ. դրամ։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50 000 դրամով։ Արդյունքում, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը կկազմի 100 000 դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցած 10 ամիսներին հանքարդյունաբերության արտադրանքն աճել է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է:

Հայաստանից արտահանումն աճել է

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը: