Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի քաղաքապետարանը 1.7 մլրդ դրամով ավելի սեփական եկամուտ է հավաքագրել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:19 , 02 Հուլիս 2019

Երևանի քաղաքապետարանն ամփոփել է 2019 թ. առաջին կիսամյակի պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%: Փաստացի հավաքագրված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.7 մլրդ դրամով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի մամուլի բաժինը տեղեկացրեց, որ շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 25 արձանագրություն: Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը մի շարք քրոնիկ վայրերում: Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 26 արձանագրություն:

Ըստ աղբյուրի՝ 2019 թ. հունիսին Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 641 հազար 29 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 9,6%-ով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննչական կոմիտեն պարզաբանել է անիմացիոն հոլովակի թողարկումը

Ըստ կոմիտեի՝ հրապարակվել է հոլովակի նախական տարբերակը:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկագիրը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Պարզապես Բանկի հաճախորդները պետք է ուղարկեն ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: