Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախորդ տարվա պետական բյուջեի կատարման արդյունքում արձանագրվել է 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտ

Վերադարձ լուրերի բաժին

01:07 , 20 Հունիս 2019

Նախորդ տարվա պետական բյուջեի եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է շուրջ 98.3 տոկոսով կամ 2018-ի պետական բյուջեի կատարման արդյունքում փաստացի արձանագրվել են 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտներ: Այս մասին ԱԺ լիագումար նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

«Բյուջեի եկամուտների ճշտված ծրագիրը սկզբնական 1 տրլն 308 մլրդ դրամի փոխարեն կազմել է 1 տրլն 365 մլրդ դրամ: Իսկ ծախսերի համար նախատեսված 1 տրլն 465 մլրդ դրամի դիմաց ճշտված ծրագիրը կազմել է 1 տրլն 527 մլրդ դրամ: Եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է շուրջ 98.3 տոկոսով կամ փաստացի 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտներ են արձանագրվել 2018-ի պետական բյուջեի կատարման արդյունքում: Ծախսերի համար օգտագործվել է 1 տրլն 447 մլրդ դրամի ռեսուրս, կամ կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս: Համապատասխանաբար պակասուրդը կազմել է 105 մլրդ դրամ կամ ծրագրվածի շուրջ 65 տոկոսը»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Գնաճը 2018-ին ունեցել է այնպիսի վարքագիծ, ինչը կանխատեսելի միջակայքում էր: Նախատեսված էր 4 տոկոս՝ +/- 1.5 տոկոս: Արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ:

Որոշակի շարժ եղել է նաև աշխատանքի վարձատրության ուղղությամբ: 4 տոկոսային կետով բարձրացել է ընդհանուր աշխատանքի վարձատրությունը, շարունակում է դեռևս մնալ որոշակի խզում պետական և մասնավոր հատվածում աշխատանքի վարձատրության միջև: Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև գործազրկության մակարդակը: Այն 1.5 տոկոսային կետով նվազելով կազմել է 16.3 տոկոս:

Արտահանումը 2018-ին աճել է 8.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.3 տոկոսով: Ընդ որում` այս ամենն ուղեկցվել է դրամական փոխանցումների շուրջ 1 տոկոսով նվազման պայմաններում:

2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվելուց հետո ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: