Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկում ամփոփել են Լոռվա գույներ մրցույթի արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

19:23 , 04 Հունիս 2019

Կոնվերս Բանկում ամփոփել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հայտարարված «Լոռվա գույներ» մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է մինչև 12 տարեկան մոտ 250 երեխա:

mrcuyt2
Մրցանակներ են ստացել ֆեյսբուքյան հարթակում մրցույթի արդյունքներով առավելագույն քանակի քվեներ ստացած կամ «Բանկի ընտրություն»-ը դարձած 10 մասնակիցները: Խրախուսական նվերներ են հանձնվել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված վիկտորինայի հաղթողներին:

«Մրցույթին ներկայացված բոլոր նկարներն արժանի էին մրցանակի՝ ոգևորում էր թե՛ երեխաների ու ծնողների ակտիվությունը, թե՛ Թումանյանի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը, թե՛ նկարների ընդգրկուն թեմատիկան: Շնորհակալություն ենք հայտնում մասնակիցներին մրցույթի նկատմամբ հետաքրքրվածության և մասնակցության համար»,- ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ որոշ նկարներ առաջիկայում կցուցադրվեն Բանկում:

mrcuyt1
Հովհաննես Թումանյանի 150-ամյակին էր նվիրված նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկի աշխատակիցների երեխաների համար կազմակերպված միջոցառումը: Դրա շրջանակներում երեխաները դիտել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ներկայացում և մասնակցել են թեմատիկ մրցույթի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախկին փոխվարչապետն առաջարկել է ֆինանսական աջակցության չորս ուղղություն

Վաչե Գաբրիելյանի ներկայացրած առաջարկներն առնչվում են կոմունալ ծախսերին, ՓՄՁ և որոշ դեպքերում՝ խոշոր ձեռնարկություններին, բանկային համակարգին և գյուղատնտեսությանը:

Արտարժութային ռիսկերի հետ կապված գնաճային այն միտումները կզսպվեն ներկրողներին տրվող արտոնյալ վարկային ծրագրերով

Վարչապետ Փաշինյանը մի քանի ժամ ուղիղի եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի: