Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

17.01.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Վերադարձ լուրերի բաժին

03:03 , 18 Հունվար 2020

ՀՀ ԿԲ-ը հրապարակել է հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփագիրը: Ըստ աղբյուրի՝ իրականացվել են հետևյալ գործարքները՝

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,417,018 ԱՄՆ դոլար 478.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 114,084,137 ԱՄՆ դոլար 480.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 479.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,126,860 եվրո 531.30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,015,822 եվրո 535.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,865,784,058 ՌԴ ռուբլի 7.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 785,913,470 ՌԴ ռուբլի 7.86 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 13.6 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎԶԵԲ-ը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքին

Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՎԶԵԲ-ի հետաքրքրությունների շրջանակում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ:

Ինչպե՞ս է գործել հայտնաբերված ֆինանսական բուրգը

Ցանցային մարկետինգի սկզբունքով գործող ֆինանսական բուրգի գործունեության նրբությունները՝ հոդվածում:

Այսուհետև ավտոպատահարները հնարավոր է գրանցել նաև բջջային հավելվածով

Մինչև 100 000 դրամ գույքային պահանջով պատահարների համար ստեղծվել է «ASWA» բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերի համար: Ավելին՝ հոդվածում: