Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ`յուրաքանչյուր հաղթող նախագծին

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ նախարարության մամուլի ծառայությունից: 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն ՀՀ դրամ նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։ Կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող իրավաբանական անձինք:

Մրցույթի ընդհանուր բյուջեն 330 մլն ՀՀ դրամ է, սակայն ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Դա տեղի կունենա, եթե մրցութային հանձնաժողովն ավելի շատ նախագծեր ընտրի, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 330 մլն ՀՀ դրամը:

17-րդ միջոցառման առաջին ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով՝
1. Էլեկտրոնային` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով,
2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով:
Հայտերը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ժամը 11:00-ն:
Ստացված հայտերի բացումը տեղի է ունենալու հուլիսի 01-ին ժամը 11:00-ին:

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Գոռ Եսայանին՝ (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով procurement@hti.am էլ․ փոստի հասցեին: Ընթացակարգի, հրավերի և ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետևյալ հղումով:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։