Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Տոնական մայիս» ավանդային ակցիան

Վերադարձ լուրերի բաժին

20:40 , 27 Մայիս 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ, մայիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձանց համար մեկնարկում է նոր «Տոնական մայիս» դրամային ավանդների ակցիա:

Ակցիայի ընթացքում Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ձևակերպել ավանդներ սկսած 10.000 ՀՀ դրամից` տարեկան մինչև 10% տոկոսադրույքով, 90 օր և ավել ժամկետով և ստանալ հետևյալ նվերները`

• լրացուցիչ օրերի համար տոկոսագումարներ, մասնավորապես` ավանդի ժամկետի ավարտին հաճախորդը Բանկից կստանա հավելյալ տոկոսագումարներ այն քանակի օրերի դիմաց, որքան ամսով ձևակերպված է ավանդը, բայց ոչ ավելի, քան 12 օր (եթե ավանդը ձևակերպված է 3 ամսով, ապա Բանկը վճարում է լրացուցիչ 3 օրվա տոկոսագումար և այլն):
• բոլոր այն հաճախորդները, ովքեր ավանդային ակցիայի ընթացքում կձևակերպեն ավանդներ, կստանան Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման 2 տոմս:

Բանկն առաջարկում է ավանդների տարբեր տեսակներ` առավել հարմար տարբերակներով:

• ավանդ՝ առանց լրացուցիչ մուտքագրումների և ելքագրումների,
• ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով և առանց ելքագրումների,
• ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով:

Բացի այդ, հաճախորդին հնարավորություն է տրվում ընտրել ավանդի տոկոսադրույքի վճարման եղանակը` ժամկետի սկզբում, ամենամսյա, ժամկետի վերջում:

Ինչպես նաև, բոլոր ավանդատուները կստանան Mastercard քարտեր առանց սպասարկման վճարի՝ ավանդի գործողության ողջ ընթացքում:
Տրվող քարտի տեսակը կախված է ավանդի գումարից՝
• Mastercard Standard – մինչև 7.000.000 ՀՀ դրամ,
• Mastercard Gold – սկսած 7.000.001 ՀՀ դրամից:

Մայիսի 28-ի տոնին նվիրված ՎՏԲ – Հայաստան Բանկի ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: