Invalid username or password
Եվրասիական տնտեսական միության կենտրոնական գրասենյակում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցել են Միության անդամ երկրների տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ: «Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողներին թույլ կտան առանց սահմանափակումների ցեմենտի փոխադարձ մատակարարումներ իրականացնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Միության անդամ երկրները ցեմենտի խոշոր արտադրողներ ու օգտագործողներ են: Օրինակ՝ Ղազախստանից փոխադարձ առևտրի ծավալում ցեմենտի արտահանումը կազմել է 32 միլիոն դոլար, Բելառուսում՝ 57.1 միլիոն դոլար, իսկ ՌԴ-ում 153.1 դոլար:
Անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար խորհրդակցության արդյունքները կանդրադառնան ԵՏՀ խորհրդի հերթական նիստում, որը կկայանա մայիսի 28-ին, Նուր-Սուլթան քաղաքում:
Դիտումներ 1426
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը:
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: