Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկը Վանաձորում բացեց «Գուգարք» նոր մասնաճյուղը

Վերադարձ լուրերի բաժին

16:53 , 13 Մայիս 2019

Վանաձոր քաղաքի կենտրոնում բացված` Յունիբանկի «Գուգարք» նոր մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 44-6: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:

«Մեր հաճախորդների թիվը գնալով ավելանում է, և մենք պետք է ապահովենք բարձր որակով սպասարկում: Ուրախ ենք, որ Վանաձորում բացեցինք ևս մեկ մասնաճյուղ, որն ունի ընդարձակ և ժամանակակից սպասարկման սրահ: Հաճախորդներին հարմարավետ սպասարկելու համար մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով», – նշում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
6
«Գուգարք» մասնաճյուղում տեղադրված վճարային տերմինալների միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարել հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ:

Այժմ Յունիբանկն ունի 48 մասնաճյուղ, բայց մինչև տարեվերջ նախատեսում է ավելի ընդլայնել սպասարկման ցանցը` նոր մասնաճյուղեր բացելով Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ:Առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի՝ 2020 թ.առաջին եռամսյակի ցուցանիշները:

Հայաստանի օգնության փաթեթը կազմում է հնա-ի 2 տոկոսը

ԱՄՀ-ն վերլուծել է տարբեր երկրների արձագանքը COVID-19-ի տնտեսական հետևանքներին:

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):