Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԲ-ն և ԱՄՀ-ն Հայաստանի զարգացմանը 2019-2022 թ. կտրամադրել 750 միլիոն դոլար

Վերադարձ լուրերի բաժին

02:16 , 09 Մայիս 2019

Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է ՀՀ և Համաշխարհային բանկի միջև 2019-2022 թվականների համագործակցության փաստաթուղթը, որով 500 մլն ԱՄՆ դոլար ծավալի տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակ է հաստատել: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցվել է, վերջնական հաստատման է ներկայացվել Stand by ծրագիրը՝ 250 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Այդ մասին ասաց վարչապետ Փաշինյանը՝ մայիսի 8-ի ասուլիսում, որի ընթացքում ամփոփում էր իր պաշտոնավարման մեկ տարին:

«Նշված ծրագրով ԱՄՀ-ն կաջակցի կառավարության համապարփակ տնտեսական ծրագրերին, որոնց նպատակն է ապահովել ավելի ինտենսիվ և առավել ներառական աճ՝ ֆիսկալ կայունության պահպանման և արտաքին խոցելիության գործոնների չեզոքացման համար»,- նշեց վարչապետը: Ֆիզիկական անձանց կողմից պետական պարտատոմսերի գնման ծավալը 2019 թվականի ապրիլի 27-ի դրությամբ կազմել է 6.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.2 մլրդ դրամով՝ մոտ 50 տոկոսով:

«Այս կետն ինչո՞ւ եմ այսպես ձևակերպել՝ ցույց տալու համար, որ թե՛ միջազգային, թե՛ ներքին տնտեսական հանրությունը լիարժեք կերպով վստահում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և անում է լավատեսական կանխատեսումներ՝ նրա գործունեության տնտեսական արդյունքների վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: