Invalid username or password
Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց այն և մի շարք այլ փոփոխություններ, որոնք մշակվել են առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
«Նախկին խմբագրությամբ սահմանվել էր, որ վարչապետի որոշմամբ ոչ միայն կառավարության նիստի մի մասը, այլ նիստն ամբողջությամբ կարող է անցկացվել դռնբաց, սակայն ըստ ընդունված առաջարկի այն ձևակերպվում է հետևյալ կերպ՝ կառավարության նիստերը դռնբաց են՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի»,-ասաց Զեյնալյանը:
Փոփոխություն է կատարվել նաև նախարարության առաջարկվող անվան մեջ: Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության: Նախարարության գործառույթները լրացվել են ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործառույթով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը զբաղվելու է ռազմարդյունաբերության համալիրի արդիականացման, արտադրանքի ստեղծման և արտադրանքի շուկաներում և արտաքին շուկաներում դրանց վաճառքի խթանման հարցերով:
Զեյնալյանի խոսքով՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը նախատեսվել է որպես հայեցողական պաշտոն, և սահմանվել են որոշակի չափորոշիչներ՝ նշված պաշտոնում նշանակում կատարելու համար: Նախագծի համաձայն պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող. ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:
Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
Դիտումներ 432
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։