Invalid username or password
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել ՀՀ տարածքում բուծված տոհմային անասուններին ՀՀ տարածքում իրացնող տնտեսավարողներին:
Կարապետյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ»-ն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց ԱԺ մայիսի 7-ի նիստի ընթացքում:
«Այժմ ունենք մի իրավիճակ, երբ ներկրումն ավելացված արժեքի հարկից ազատված է, արտահանումն ավելացված արժեքի հարկից ազատված է, բայց, եթե տոհմային անասնաբուծությամբ որևէ տնտեսություն զբաղվում է Հայաստանի տարածքում, և անասուններն իրացնում է ՀՀ տարածքում, հարկվում է ԱԱՀ-ով: Մեր առաջարկության ամբողջ իմաստն այն է, որ ՀՀ տարածքում աճեցված տոհմային անասունների իրացումը ՀՀ տարածքում ավելացված արժեքի հարկից ազատվի, որ մեր տնտեսությունները հետաքրքրված լինեն տոհմային անասուններ արտադրել և իրացնել մեր երկրի տարածքում, որ մեր երկրում ունենք ավելի բարձր կաթնատվություն, մսատվություն և այլն»,- ասաց Կարապետյանը:
Դիտումներ 556
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: