Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ Աժ-ում մեկնարկել է հերթական նիստը: Ներկայացված օրինագծերից «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ 2 ժամ:

Նախօրեին կայացած ԱԺ խորհրդի որոշմամբ հերթական նիստերի օրակարգի նախագծից հանվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը. այն առաջարկվել է քննարկել հաջորդ հերթական նիստերի ընթացքում:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 17, մայիսի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 13 հարց: Խորհրդի որոշմամբ հաստատվել է Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խմբի կազմը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: