Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ԵՄ և ԵԱՏՄ միջև մեկնարկել է տեխնիկական երկխոսություն»,- Տիգրան Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

02:41 , 01 Մայիս 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի ավարտից հետո, պատասխանելով Ինտերֆաքս գործակալության հարցին՝ նշել է, որ ԵԱՏՄ և ԵՄ միջև մեկնարկել է տեխնիկական երկխոսություն:

«Դա կարևոր հարց է, քանի որ Եվրասիական հանձնաժողովի բարձրագույն խորհուրդն այդ քաղաքականությունն է իրականացնում՝ ինտեգրման քաղաքականություն: Իսկ ինտեգրումը նշանակում է, որ մենք պետք է կապեր հաստատենք ոչ միայն ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների, այլև մյուս ուղղություններով և այդ թվում՝ Եվրոպական միության հետ, քանի որ Եվրոպական միությունը մինչև վերջերս Եվրասիական տնտեսական միության հիմնական գործընկերն էր»,- նշել է Սարգսյանը:

Ըստ նրա քաղաքական որոշումների պատճառով կա Եվրասիական տնտեսական միության լուրջ առաջխաղացում ասիական ուղղությամբ. առաջին անգամ նախորդ տարի առևտուրն ասիական երկրների հետ իր ցուցանիշներով առաջ է անցել Եվրոպական միության հետ առևտրի ցուցանիշներից: Բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ն շարունակում է մնալ ԵԱՏՄ հիմնական առևտրային գործընկերը: Հայաստանի նախկին վարչապետը նշել է, որ Եվրասիական միությունը շահագրգռված է փոխգործակցության նորմալ մեխանիզմների ստեղծմամբ՝ ուղղված ամենից առաջ տնտեսվարող սուբյեկտների համար հարմարավետ պայմանների ստեղծմանը: «Այս տեսանկյունից խոսքը գնում է նախևառաջ չափանիշների, տեխնիկական կանոնակարգերի, նորմատիվ փաստաթղթերի, հակադեմպինգային հետազոտությունների մասին, որոնք մենք անցկացնում ենք»,- պարզաբանել է նա:

Տիգրան Սարգսյանը կարևոր է համարել, որ Եվրամիությունը ԵԱՏՄ-ին ճանաչել է որպես սուբյեկտ, և եղավ Եվրոպական միության քաղաքական հայտարարություն՝ ԵԱՏՄ հետ տեխնիկական երկխոսություն սկսելու վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն կա: «Մեզ հայտարարություններով են դիմում եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում Եվրասիական տնտեսական միության տարածքում, և շահերը հաշվի չեն առնվում հենց այդ երկխոսության բացակայության պատճառով: Մեր եվրոպացի գործընկերները նշում են, որ իրենք հետաքրքված են այդ երկխոսությամբ, բայց որոշակի քաղաքական հարցերի պատճառով լայնամասշտաբ երկխոսություն դեռ չկա»,- ընդգծել է նա: Վերջում Տիգրան Սարգսյանը պնդել է, թե որքան Եվրասիական տնտեսական միությունը ամրապնդվի, Եվրոպական միության հետ երկխոսությունը նույնպես կամրապնդվի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ նախագահը Մոսկվայում է

Նիստին հաջորդելու է ԵԱՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը:

Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ

ՀՀ նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկել են ԵԱՏՄ-ում ցեմենտի միասնական շուկա ձևավորելու հարցը

Միության անդամ երկրները ցեմենտի խոշոր արտադրողներ ու օգտագործողներ են: Օրինակ՝ Ղազախստանից փոխադարձ առևտրի ծավալում ցեմենտի արտահանումը կազմել է 32 միլիոն դոլար, Բելառուսում՝ 57.1 միլիոն դոլար, իսկ ՌԴ-ում 153.1 դոլար: