Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:14 , 25 Ապրիլ 2019

Կառավարությունը բավարարել է «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է Արմավիրի մարզի, Մերձավան գյուղում գործող արտադրամասում հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, սառնարաններ և օդորակիչներ արտադրելու համար։ Արդեն իրականացվել է 2.19 մլրդ ՀՀ դրամի ներդրում արտադրական տարածքի կառուցման և կահավորման, ինչպես նաև սարքավորումների ձեռքբերման և տեղակայման համար: Ընկերությունը կանխատեսում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.87 մլրդ ՀՀ դրամի: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր քանակը կկազմի 90,000 հատ, իսկ ծրագրով նախատեսված արտադրանքի իրացման կանխատեսվող ծավալը կկազմի 11,310,000,000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը 178,708,478 ՀՀ դրամ է: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկա ամսվա ընթացքում արդեն առաջին խմբաքանակը կարտադրվի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։