Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները ԵՄ աջակցությամբ այցելել են Լյուբլյանայի տեխնոպարկ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

18:41 , 22 Ապրիլ 2019

Հայաստանի պատվիրակությունը, որտեղ ընդգրկված էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինժեներական քաղաքի ներկայացուցիչներ, ապրիլի 15-19-ն այցելել էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մամուլի բաժնից b4b.am-ին հայտնեցին, որ Լյուբլյանայի տեխնոպարկ կատարած այցի նպատակն էր ստանալ եւ փոխանցել գիտելիքներ՝ բիզնես աջակցության եւ ինովացիոն միջավայրի ձեւավորման հարցերի շուրջ:

Լյուբլյանայի տեխնոպարկը հիմնադրվել է շուրջ 2 տասնամյակ առաջ եւ այսօր համարվում է Հարավարեւելյան Եվրոպայի ամենախոշոր եւ ազդեցիկ տեխնո կենտրոնը: Այստեղ են տեղակայված 300-ից ավելի ընկերություններ եւ ինովացիոն թիմեր: Ներկայում տեխնոպարկն ամբողջությամբ հոգում է սեփական ծախսերը և կայուն ներդրում ունի Սլովենիայի հարկային համակարգում:

Այցի շրջանակում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են տեխնոպարկի ղեկավար կազմի եւ ներկայացված ընկերությունների հետ, տեղեկություններ ստացել կառույցի կոմերցիոն նախագծերի, ինչպես նաեւ ԵՄ աջակցությամբ իրականացվող այն նախաձեռնությունների մասին, որոնք օգնում են երիտասարդ ձեռներեցներին՝ խթանելով սմարթ մասնագիտությունների զարգացումը եւ ձեռներեցության զարգացմանը միտված պիլոտային նախագծերը:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Սլովենիայի կառավարությունում, Լյուբլյանայի քաղաքապետարանի հետ՝ տեղեկանալու նրանց ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին ուղղված ծրագրերի և քաղաքականությունների, տեխնոլոգիաների և նորարարության ռազմավարությունների, ինչպես նաև տեղական տեխնոպարկի հետ համագործակցության մասին՝ ուղղված սմարթ մասնագիտացումների ներդրմանը և փորձնական ծրագրերի իրականացմանը:

ՁԻՀ-ը եւ Լյուբլյանայի տեխնոպարկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն ինժեներության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ու նորարարության ուղղություններում: Ստորագրված հուշագիրը կնպաստի համատեղ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, հետազոտության և զարգացման (R&D) նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանը՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության, ինժեներության եւ տեխնոլոգիական այլ ուղղություններում: Հուշագրով նաեւ նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում ստարտափների աջակցության, աքսելերացիայի, հետազոտությունների իրականացման եւ փորձագետների փոխանակման ուղղություններում:

Հայաստանյան պատվիրակության անդամները կարեւորել են տեխնոպարկի անդամակցության քաղաքականության, վաճառքների կառուցվածքի, ԵՄ ծրագրերում ակտիվ ներգրավման, ինչպես նաեւ վերջին շրջանի համագործակցության մասին տրամադրված տեղեկատվությունը: Այցն իրականացվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: