Invalid username or password
Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց հարթակներում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ օնլայն տիրույթում գնումների նոր լուծումներ: «Մենք կարևորում ենք մեր հաճախորդների հակահամաճարակային անվտանգությունը և առաջարկում բանկային գործարքները ու դրանց համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը տեղափոխել առցանց հարթակներ՝ ապահովելով նաև օնլայն խանութներից գնումների անվտանգ ու շահավետ տարբերակներ: Դրանցից մեկը VISA վիրտուալ հաշվից / քարտից օգտվելու հնարավորությունն է: Կոնվերս Բանկի յուրաքանչյուր հաճախորդ, գրանցվելով նոր Մոբայլ հավելվածում, ստանում է այն անվճար և մասնակցում հունիսի 15-ից հուլիսի 14-ը իրականացվող ակցիային։ Դրա շրջանակում Բանկի բոլոր VISA վիրտուալ քարտապանները կարող են կատարել առցանց գնումներ և ստանալ մինչև 50․000 դրամի CashBack ու մի շարք անակնկալներ» ,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան: Ակցիայի շրջանակում անակնկալ է նախատեսվում նաև 5000 և ավելի դրամի միանվագ գնում կատարած յուրաքանչյուր 50-րդ հաճախորդի համար։
VISA վիրտուալ քարտը ֆունկցիոնալ տեսանկյունից նման է Կոնվերս Բանկի մնացած այլ քարտատեսակներին: Այն ապահով է, հեշտ կառավարվող և հնարավորություն է տալիս պարզ քայլերի միջոցով կատարել առցանց գնումներ՝ առանց «ավանդական» քարտ օգտագործելու: Իր հնարավորությունների, հարմարավետության և անվտանգության շնորհիվ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին VISA վիրտուալ քարտապանների թիվն աճել է մոտ 50 տոկոսով։
Անկանխիկ գործարքների օրական սահմանաչափի առավելագույն շեմն ըստ արժույթների հետևյալն է՝ 1,000,000 ՀՀ դրամ, 3,000 ԱՄՆ դոլար, 2,000 եվրո, 100,000 ՌԴ ռուբլի: Տվյալ սահմանաչափերը հաճախորդի ցանկությամբ կարող են փոխվել:
VISA վիրտուալ հաշիվ/քարտ կարող եք պատվիրել ցանկացած վայրից՝ առանց Բանկ այցելելու՝ կատարելով ընդամենը մի քանի պարզ գործողություն Բանկի կայքում՝ https://conversebank.am/hy/order-virtual/: Առցանց պատվերի դեպքում՝ մինչև հունիսի 30-ը, VISA վիրտուալ հաշիվ/քարտ կտրամադրվի անվճար՝ առանց սպասարկման վճարի:
Այն հաճախորդին է տրամադրվում մեկօրյա ժամկետում: Անվտանգության նկատառումով քարտային տվյալների մի մասը ուղարկվում է հաճախորդի էլ․ հասցեին, իսկ մնացած մասը նա ստանում է SMS հաղորդագրության միջոցով:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտումներ 337
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։