Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներն իրենց առաջին քայլերն են անում Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

01:12 , 11 Ապրիլ 2019

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը ապրիլի 10-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) հանդիպում է ունեցել նախարարության «ՆերՈւժ» ծրագրի հաղթող ստարտափերների հետ, որոնք արդեն տեղափոխվել են Հայաստան և անում են իրենց բիզնեսի կայացման առաջին քայլերը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկացրեց, որ նրանք այժմ անդամակցում են FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ: Նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը ներկա էր նաև FAST-ի արագացման և ինկուբացիայի գծով փոխնախագահ Դեյվիդ Բեքեթը:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը կարևորել է նմանատիպ հանդիպումների պարբերական անցկացումը, որը թույլ կտա բարձրաձայնել և լուծել ընթացիկ խնդիրները: Սփյուռքահայ և տեղացի ստարտափերները ներկայացրել են իրենց ծրագրերը, արված աշխատանքները, խոսեցլ խոչընդոտների մասին: Հատկապես նրանց անհանգստացնում էին դրամաշնորհների տրամադրման ընթացիկ բարդությունները, իրավաբանական և հարկային ծանրաբեռնվածությունը, որոնք թույլ չեն տալիս զարգացնել ստարտափները:

ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Միհրան Փափազյանն այստեղ կյանքի է կոչում «Brushette» ստարտափը` ստեղծելով նորարական ատամի խոզանականեր՝ փոփոխվող հատուկ գլխիկներով և նպատակ ունենալով ավելի հեշտ ու հաճելի դարձնել բերանի խոռոչի խնամքը: Արդեն արտադրանքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, Միհրանը տեղափոխվել է Հայաստան և չնայած առկա խոչընդոտներին՝ փորձում է շարունակել իր բիզնեսը Երևանում:

«ՆերՈւժ»-ի մեկ այլ հաղթող Արմեն Ռոստոմյանը «GRÜV» ստարտափի հիմնադիրն ու տեխնիկական ճարտարապետն է: Այն հիմնականում երաժշտական ուղղվածություն ունի՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ երաժիշտներին գումար վաստակել առանց ձայնագրությունների վրա մեծ գումար ծախսելու և նրանց դարձնել ավելի անկախ և ստեղծագործ: Հանդիպման ընթացքում Արմենը պատմել է, որ արդեն իսկ իր թիմում ունի ինժեներ և ծրագրի մենեջեր:

Կանադայից Հայաստան տեղափոխված Արևիկ Վարդանյանը նորաձևության բիզնեսով է զբաղվում, lemonadefashion.com կայքի և ծրագրի թվային մարկետինգի պատասխանատուն է: Կայքը սպառողներին է ներկայացնում անհատական ոճով պատրաստված բարձրորակ բացառիկ հավաքածուներ: Այն պատվիրատուի հագուստի չափագրումը կատարում է ընդամենը ներբեռնված երկու լուսանկարի միջոցով, հագուստը կարվում է պրոֆեսիոնալ դիզայներների կողմից և ընտրված նյութերի համեմատ բավականին մատչելի է: Ներուժցի Արևիկը ևս այսօր տեխնիկական որոշ խնդիրներ ունի, հատկապես՝ ֆինանսների տրամադրման հետ կապված:

Անդրանիկ Վարդանյանը ներկայացնում է «Illuria security» ստարտափը, որը զբաղվում է կիբեռ անվտանգությամբ, տեղեկատվական պաշտպանվածությամբ: Գաղափարը մի խումբ հայրենադարձների է, որոնք ցանկանում են օգնել Հայաստանին լուծել տեղեկատվական անվտանգության խնդիրները, ինչպես նաև համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ: Անդրանիկը Բաբկեն Տեր-Գրիգորյանին մանրամասն ներկայացրել է իրենց գործունեության ընթացքը՝անդրադարձավ դժվարություններին հատկապես այն ստարտափերների համար, որոնք ստանում են կրկնակի ֆինանասավորում: Նա հույս է հայտնել, որ հետագայում այդ ընթացակարգերն ավելի ճկուն կլինեն: Նա նաև հանդես է եկել «ՆերՈւժ» ծրագրին մասնակից բոլոր ստարտափերների հետ առցանց ֆորում անցկացնելու առաջարկությամբ: Նա նաև հույս է հայտնել, որ հնարավորություն կլինի մի սեղանի շուրջ նստել կառավարության մյուս օղակների հետ ևս, որոնք կարող են նպաստել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի բարելավմանը, առկա թերությունների, խոչընդոտների վերացմանը:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: