Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների ու գիտության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:57 , 08 Ապրիլ 2019

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ «Հինդուջա գրուպ» (Hinduja Group) ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահ Պրակաշ Հինդուջայի հետ։ Նախագահի մամուլի ծառայությունը b4b.am-ին տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանը և գործարարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների և առկա ներուժի արդյունավետ իրացման վերաբերյալ։

Պրակաշ Հինդուջան ասել է, որ «Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների, գիտության ոլորտներում փոխգործակցությամբ և համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ։

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Պրակաշ Հինդուջային՝ մասնակցելու հունիսին Հայաստանում անցկացվող «Armenian Summit of Minds» միջոցառմանը։

«Հինդուջա գրուպ»-ը խոշորագույն ընկերություն է՝ հիմնված Հինդուջա եղբայրների կողմից։ Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, բանկային, անշարժ գույքի ոլորտներում։ Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 150 հազարը։ Հինդուջա ընտանիքն աշխարհի ամենահարուստ ընտանիքների շարքում է՝ 18 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։