Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

22 փոքր ջրամաբարի կառուցման ծրագիր է մշակվել, մասնավոր հատվածի կողմից արդեն կա հետաքրքրություն

Վերադարձ լուրերի բաժին

10:49 , 15 Մարտ 2019

Հայաստանը զարկ է տալիս փոքր ջրամբարների կառուցման գործին: Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ արդեն 22 փոքր ծավալի ջրամաբրի կառուցման ծրագիր կա մշակված:

«Հայաստանի ամբողջ ջրամբարներում տարեկան կուտակում ենք 1 մլրդ 200 մլն խմ ջուր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մակերեսային հոսող ջրերի ծավալը մոտավոր 7 մլրդ խմ է, որից ոռոգման նպատակով օգտագործվում է 1մլրդ 500-ից 1 մլրդ 800 մլն խմ-ը: Մնացածը Հայաստանից հոսում է դուրս՝ հարևան երկրներ: Մենք նախատեսում ենք ավելացնել ջրամբարների թիվը: Ներկայում 22 փոքր ծավալով ջրամբարների ծրագիր կա մշակված»,-ասել է Հովհաննիսյանը:

Նշված 22 ջրամբարի ընդհանուր ծավալը 127 մլն խմ է: Ընդհանուր ծրագրի նախնական արժեքը 220 մլն դոլար է: Ջրամբարները տեղաբաշխված կլինեն Գեղարքունիքում, Շիրակում, Վայոց Ձորում, Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում:

«Նման ջրամբարների կառուցումը մեր երկրին շատ անհրաժեշտ է: Մենք սահմանել ենք առաջնահերթություններ, ըստ որոնց, օրինակ Մարտունիում, Խնձորեսկում, Կողբում, Վերնաշենում, Հարթավանում, ջրամբարների կառուցման անհրաժեշտություն կա: Եթե դրանք կառուցվեն, ապա տեղում ավելի շատ վարելահողերին ջուր հասցնելու խնդիրը կլուծվի»,-ասել է նա:

Նշված ջրամբարների կառուցման ծրագիրն իրականացնելու համար պետությունը ակնկալում է մասնավոր հատվածի ներդրումները: Ներդրումներով ջրամբար կառուցելով՝ մասնավորին հնարավորություն կտրվի այն նաև օգտագործել կոմերցիոն նպատակով՝ ՀԷԿ-ի կառուցում, ձկնաբուծություն և այլն: Արդյունքում՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ բազմաթիվ համայնքներում փոքր ջրամբարներ կլինեն: Միհրան Հովհաննիսյանը նշել է, որ մասնավոր հատվածի կողմից արդեն հերաքրքրվողներ կան:

«Երեկ էլ առաջարկություններ ստացել ենք: Հետաքրքրություն կա, առաջիկայում այդ առաջարկները կուսումնասիրվեն: Կարող ենք ասել, որ ջրամբարաշինության գործում պետությունը դիվերսիֆիկացնում է իր անելիքը նպաստում է նաև փոքր ջրամբարների կառուցմանը»,-ասել է Միհրան Հովհաննիսյանը:

Հանրապետությունում գործում է 87 ջրամաբար, որից 12-ը խոշոր ջրամաբարներ են: Դրանց մի մասը շահագործվում է «Ջրառ» ՓԲԸ-ի, մի մասը ՋՕ-երի կողմից: Ամենամեծն Ախուրյանի ջրամբարն է, որն ունի 525 մլն խմ ընդհանուր ծավալ, որի ջուրը համաձայնագրով կիսվում է Թուրքիայի հետ: Երկրորդ խոշոր ջրամբարը Արփի լիճն է, որը մասնագետների կողմից, ճանաչվել է մասամբ վթարային: Արդյունքում չի թույլատրվում, որ այն իր ամբողջ տարողունակությամբ լցվի:

Միհրան Հովհաննիսյանը նշել է, որ ջրամբարաշինությունը բոլոր տարիներին եղել է առաջնային: Իրականացվում է Վեդու ջրամբարի շինարարությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն եվրո է: Այն սկսվել է 2016 թվականին, ավարտը նախատեսված է 2022 թվականին: Ջրամբարն ունենալու է 29 մլն խմ տարողունակություն: Ընթացքի մեջ է Կապսի ջրամբարի կառուցումը: Իրականացվում են նախագծանախահաշվարկային աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 60 մլն եվրո է: Այն ունենալու է 25 մլն խմ տարողունակություն: Ավարտման փուլը նախատեսված է 2021 թվականին: Կապսի ջրամբարը շահագործման հանձնելուց հետո 12 հազար հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը կբարձրանա, Վեդու ջրամբարի դեպքում կավելանա 300 հա վարելահող, 4 հազար հա-ի դեպքում ջրապահովվածությունը ևս կբարձրանա, կլինեն հոսաքնի տնտեսումներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

Անվճար SMS հաղորդագրության միջոցով կարող եք ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին:

Հայտնի է 2019 թ. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը

Նա «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է iOS 13 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի կարգավորումներից նախ ակտիվացնել VoLTE ծառայությունը՝ մուտք գործելով Settings –> Cellular –> Cellular Data Options –> Voice & Data: Այնուհետև պետք է ընտրել 4G, VoLTE On տարբերակը։