Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

150 միլիոն մարդ կորցրել է դեմքը

Վերադարձ լուրերի բաժին

Տեսա՞ք, թե ինչ տեսք կարող եք ունենալ զառամյալ տարիքում: Հիացա՞ք: Շատ լավ: Դե հիմա իմացեք ձեր զվարճանքի գինը: Վիրուսային դարձած FaceApp հավելվածը տնօրինում է ավելի քան 150 միլիոն օգտատիրոջ նկարների և անունների տվյալներին: Այդ մասին հայտնում է Forbes-ը: Ի՞նչ է դա նշանակում: Եթե Դուք արդեն ներբեռնել և օգտագործել եք հավելվածը, սակայն չեք կարդացել պայմանները, իզուր:

Այնտեղ հստակ նշված է հետևյալը՝ «Դուք շնորհում եք FaceApp-ին անժամկետ, անվերադարձ, ոչ բացառիկ, առանց հեղինակային իրավունքի, համաշխարհային, ամբողջությամբ վճարված, փոխանցելի, ենթալիցենզավորվող օգտագործման լիցենզիա, որն իրավունք է տալիս օգտագործելու, վերարտադրելու, փոփոխելու, հարմարեցնելու, հրապարակելու, թարգմանելու, ածանցյալ աշխատանք ստեղծելու, տարածելու, հանրորեն ցուցադրելու Ձեր՝ Օգտատիրոջ Բովանդակությունը և որևէ անուն, օգտանուն կամ նմանություն, որը տրամադրվել է Ձեր՝ Օգտատիրոջ Բովանդակության հետ կապված՝ բոլոր մեդիա ձևաչափերով և ալիքներով, որոնք այսօր հայտնի են կամ կստեղծվեն ապագայում՝ առանց Ձեզ տրամադրվող որևէ փոխհատուցման: Երբ Դուք մեր Ծառայություններում կամ դրանց միջոցովտեղադրում կամ այլ միջոցներով տարածում եք Ձեր՝ Օգտատիրոջ Բովանդակությունը, Դուք գիտակցում եք, որ Ձեր՝ Օգտատիրոջ Բովանդակությունը և դրա հետ առնչվող ցանկացած տեղեկություն (ինչպիսիք են օգտանունը, տեղանքը, պրոֆիլի լուսանկարը) տեսանելի են դառնում հանրությանը»:

Ավելի մատչելի ասած՝ դուք FaceApp-ին իրավունք եք տվել Ձեր դեմքի՝ Օգտատիրոջ Բովանդակության հետ անել ինչ ուզում է: Առանց փոխհատուցման, առանց հետագա պահանջների: «Փաստորեն, մենք էլ մտածում էինք՝ Քեմբրիջ անալիտիկայի սկանդալից հետո դասեր ենք քաղել»,- նշում է Ֆորբսի հեղինակ Ջոն Քոցիերը: Նշված հավելվածն այժմ ամենաշատը ներբեռբնված հավելածների տասնյակում է 121 երկրում:

Այդ ամենը, իհարկե, չի նշանակում, որ Դուք արդեն վանգի մեջ եք: Ձեր նկարը կարող է երկար ժամանակ պահվել սերվերներում: Նաև նկարի տրամադրումը հավելվածը ստեղծող ռուսական Wireless Labs ընկերությանը դեռ չի նշանակում, որ այն պարտադիր պետք է հայտնվի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ցուցակներում: «Պարզապես Դուք կարող եք օրերից մի օր Ձեր նկարը տեսնել Մոսկվայի գովազդային ցուցանակներից մեկի վրա կամ՝ արհեստական բանականության վերաբերյալ որևէ դասընթացի ժամանակ, որը պատմում է դեմքերն ավտոմատ ճանաչող ալգորիթմերի մասին»,- ասում է փորձագետ Պյոտր Կոստադինովը:

Այդուամենայիվ, Դուք կարող եք ծանրութեթև անել և որոշել՝ ինչ բովանդակություն եք կիսում հավելվածների հետ և ինչ իրավունքներ եք տրամադրում նրանց: Դա՝ հետագայում: Մինչև հիմա Ֆեյսբուքի միջոցով տարածվող տարատեսակ հավելվածներն, ըստ Ֆորբսի, անվերահսկելի են եղել, այն առումով, թե ինչպես է այնտեղ պահվում և այնտեղից տարածվում օգտատերերին պատկանող բովանդակությունը: Երբ որևէ բովանդակություն ներբեռնվում է որևէ ամպային տիրույթ, Դուք արդեն կորցնում եք ամբողջ վերահսկողությունը: Այդ պատճառով էլ Apple ընկերությունն արհեստական բանականության հետ կապված գործառույթների մեծ մասը «պատվիրակել» է սարքավորումներին, այլ ոչ թե ամպային տիրույթներին: Նշված հավելվածը, հիշեցնենք, ստանում է Ձեր սարքավորման բոլոր լուսանկարների հասանելիության իրավունքը, ինչպես նաև տեղեկություն է հավաքում Ձեր վիրտուալ օգնականի և որոնումների պատմության վերաբերյալ: Վայ, ի՜նչ անհարմար բան ստացվեց: «Պարտադիր չէ, որ հավելվածը հենց այսօր սկսի անել պիղծ քայլեր, որոնք կստիպեն Ձեզ անհանգստանալ»,- եզրափակում է Ֆորբսի հեղինակը: Այդուամենայնիվ, պետք է մշտապես հիշել զգուշության մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- Վլադիմիր Կարապետյանը՝ նախագահականում վարչապետի ասածի մասին

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Դավիթ Անանյանը պատասխանել է ընդդիմախոսներին

Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյան հոդված է հրապարակել ՀՀ պետական բյուջեի եւ տնտեսության զարգացման մասին։