Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ցարական Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ Սեմյոն Աբամելեք-Լազարև

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

16:45 , 09 Մարտ 2018

Ծագումով հայ ռուսաստանցի խոշորագույն արդյունաբերող, իշխան Սեմյոն Աբամելեք-Լազարևը եղել է իր ժամանակի ամենահայտնի մեկենասներից մեկը, գրում է ռուսական պատմական «Դիլետանտ» ամսագիրը՝ հրապարակելով 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի ցարական Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկը:

Պարբերականի տվյալներով՝ Սեմյոն Աբամելեք-Լազարևի կարողությունը գնահատվել է 44 մլն ռուբլի, ինչի շնորհիվ ընդգրկվել է ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանց եռյակում ձեռնարկատերեր Նիկոլայ Վտորովի և Էմանուիլ Նոբելի հետ (60-ական միլիոն ռուբլի):

«Իշխան Սեմյոն Աբամելեք-Լազարևը շարունակել է ընտանեկան գործն ու զբաղվել լեռնային արդյունաբերությամբ, ինչը նրան հնարավորություն է ընձեռել բազմապատկել իրեն բաժին հասած կարողությունը»,- գրում է ռուսական պարբերականը:

SEM3

Նշվում է նաև, որ միլիոնատերը լրջորեն զբաղվել է հնագիտությամբ ու արշավների է մեկնել Մերձավոր Արևելքի երկրներ, մասնավորապես Սիրիա՝ մասնակցելու Պալմիրայի պեղումներին: Գրել է մի քանի գիտական աշխատություն պատմության և լեռնային գործին վերաբերող հարցերի վերաբերյալ:

Սեմյոն Աբամելեք-Լազարևը Լազարևների արդյունաբերական տոհմի ժառանգն ու իշխան Աբամելեք-Լազարևների վերջին ներկայացուցիչն է, ծնվել է 1857թ. Մոսկվայում:

1872-1877թթ. միլիոնատերը սովորել է Սանկտ Պետերբուրգի պատմաբանասիրական ինստիտուտին կից գիմնազիայում, այնուհետ Սանկտ Պետերբուրգի ինստիտուտին կից պատմաբանասիրական ֆակուլտետում:

Աբամելեք-Լազարևի հիմնական ակտիվը եղել է «Пермское имение» մասնավոր լեռնարդյունաբերական շրջանը, որտեղ իրականացվել է ածխի արդյունահանում:

ХХ դարի սկզբին նրան են պատկանել տներ ու առանձնատներ Սանկտ Պետերբուրգում, Հռոմում ու Ֆլորենցիայի մերձակայքում:

Մինչև մահը՝ 1916թ. նա եղել է Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի հոգաբարձուն, որը հիմնադրվել էր 1815թ. մորական կողմի նախնիների կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմավիրցի գործարարը թղթի թափոններից ջերմոցների համար բաժակներ է արտադրում

Խաչատուր Սարգսյանն արդեն սկսել է սածիլների համար էկոբաժակների արտադրությունը: մնում է լուծել ՀԴՄ ունենալու հարցն ու դուրս գալ շուկա:

Սովորույթներ, որոնք ձեզ ետ են պահում լավ հաղորդակցվող լինելուց

Հաղորդակցման տզրուկների մասին՝ ըստ խոսքի վարպետության փորձագետ Ջուլիան Թրեժըրի գրքի:

Մեկ տարի անց: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Սիվիլնեթի հետ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել է Սիվիլնեթ և պատասխանել կայքի հարցերին: