Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

15 վայր, որտեղ զբոսաշրջիկները չեն կարող այցելել (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

22:22 , 07 Հունվար 2017

Կարևոր չէ՝ որքան շատ եք սիրում ճանապարհորդել. աշխարհում կան վայրեր, որոնց մուտքը պարզապես փակ է զբոսաշրջիկների համար։

1. Բոհեմական պուրակ (Մոնտե-Ռիո, Կալիֆոռնիա)

01-bohem

Սա մի վայր է, որտեղ աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդիկ հավաքվում են՝ հանգստանալու, խմելու և առօրյա հոգսերից կտրվելու համար։ Ցանկացած ոք, ով այս տարածք մուտք կգործի առանց հրավերի, անմիջապես կձերբակալվի։

2. ՄենթվիտՀիլլի ռազմաբազան (Հյուսիսային Յորքշիր, Մեծ Բրիտանիա)

02-baza

Ընդհանրապես, ցանկացած ռազմաբազա մուտք գործելը, մեղմ ասած, հեշտ բան չէ։ Իսկ կոնկրետ այս բազայի տարածքում Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության գործակալությունը անցկացնում է հատուկ հետախուզական գործողություններ։ Սրանով ամեն ինչ ասված է։

3. Լասկոյի քարանձավը (Ֆրանսիա)

03

Նախնադարյա ժայռապատկարներով այս քարանձավը այցելուների համար բաց էր մինչև 1963 թվականը։ Սակայն հետո մուտքը արգելվեց՝ պատկերները վնասվելուց պաշտպանելու համար։

4. Սյուրթսեյ (կղզի Իսլանդիայում)

04-surtsay

Կղզին առաջացել է 1960-ականներին՝ հրաբխի ժայթքման արդյունքում։ Այդ ժամանակվանից ի վեր մուտքը կղզի սահմանափակվել է, որպեսզի գիտնականները կարողանան հետևել, թե այնտեղ ինչպես է կյանք առաջանում։

5. Սերմերի համաշխարհային պահոցը Շպիցբերգենում (Նորվեգիա)

Այստեղ պահվում է միլիոնավոր բուսատեսակների սերմերի պաշարը։ Այնպես որ, եթե դուք սերտիֆիկացված գիտնական-սելեկցիոներ չեք, ապա մուտք չեք կարող գործել այնտեղ։

6. Հյուսիսային Սենտինելյան կղզի (Անդամանյան կղզիներ)

06-island

Եթե հայտնվեք այս կղզում, ձեզ չեն ձերբակալի, սակայն կենդանի մնալու համար մեծ ջանքեր կպահանջվեն։ Տեղաբնիկները հակված չեն շփումների և ընդամենը ցանկանում են, որ մադիկ իրենց հանգիստ թողնեն։ Այնպես որ, հետաքրքրասեր զբոսաշրջիկներին կարող են դիմավորել նետերի տարափով։

7. Գրասենյակ 39 (Հյուսիսային Կորեա)

07-korea

Հյուսիսային Կորեան ինքն իրենով արդեն մի վայր է, որտեղ դժվար է մուտք գործել։ Սակայն, այսպես կոչված, գրասենյակ 39-ը Կիմ Չեն Ընի վարչակազմի սիրտն է։ Այստեղ են պլանավորվում բոլոր ապօրինի գործողությունները, այդ թվում՝ փողերի լվացումն ու թմրամիջոցների առևտուրը։

8. Զոնա 51 (Նևադա, ԱՄՆ)

08-nevada

Պահանջվեցին երկար տարիներ և դավադրությունների բազմաթիվ տեսություններ, մինչև ԱՄՆ կառավարությունը ընդունեց այս գաղտնի ռազմաօդային բազայի գոյությունը (ընդ որում, մեծ դժվարությամբ)։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք պատրաստ են այցելուներ ընդունել։

9. Սիոնյան Մարիայի եկեղեցի (Եթովպիա)

09-etovpia

 

Այս եկեղեցում է պահվում Եթովպական առաքելական եկեղեցու գլխավոր սրբությունը՝ Ուխտի տապանակը։ Այստեղ կարող է մտնել միայն տապանակի պահապանը։

10. Վատիկանի գաղտնի արխիվ (Վատիկան)

10-vatikan

Կաթոլիկ եկեղեցու արխիվային փաստաթղթերը նախկինում հասանելի էին միայն Հռոմի Պապին, սակայն այժմ արխիվ կարող են մուտք գործել նաև հետազոտողներն ու գիտնականները։

11. Կեյմադա-Գրանդի (կղզի Բրազիլիայում)

11-brazil

Կապ չունի՝ կղզու որ մասում դուք սկզբում ոտք կդնեք, ընդամենը մի քանի քայլից կհանդիպեք աշխարհի ամենավտանգավոր օձերին, որոնց խայթոցը մահացու է։  Զարմանալի չէ, որ այս կղզի մուտք գործելու իրավունք ունեն միայն քիչ թվով գիտնականներ։

12. Նիիհաու (Հավայան Կղզիներ)

12-niihu

Այս կղզի ոտք դնել չեք կարող մի պարզ պատճառով՝ այն մասնավոր սեփականություն է։ Չհաշված մոտ 130 տեղաբնիկներին՝ Նիիհաուում գտնվելու իրավունք ունեն միայն այն մարդիկ, որոնց հրավիրել է Ռոբինսոն ընտանիքը։

13. Ուայթի ջենթլմենների ակումբ

13-london

Բրիտանական այս էլիտար ակումբի անդամ կարող են դառնալ միայն տղամարդիկ։ Ավելին, ակումբի անդամության թեկնածուն պետք է հավանության արժանանա բոլոր 35 գործող անդամների կողմից և կարողանա վճարել տարեկան մոտ 1200 դոլար անդամավճար։

14. Ազգային անվտանգության կրթական թանգարան (Նանկին, Չինաստան)

14-china

Այս թանգարանը բաց է Չինաստանի քաղաքացիների համար, սակայն զբոսաշրջիկների մուտքը արգելված է` ներսում պահվող՝ «լրտեսության մասին գաղտնի ինֆորմացիայի» պատճառով։

15. Հերդ կղզի (Ավստրալիայի տարածք)

15-kxzi

Այս կղզի տարեկան կարող է այցելել ընդամենը 400 զբոսաշրջիկ։ Սակայն դատելով անհանգիստ ջրերով երկշաբաթյա ճամփորդությունից և անտանելի եղանակային պայմաններից՝ ցանկացողների թիվը դժվար թե մեծ լինի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տղամարդը սրճարանում որոշել է 20 մլն ռուբլու բիթքոյն գնել և զրկվել է փողերից

Անհայտ անձինք կրիպտոարժույթ գնել ցանկացող տղամարդուց վերցրել են 20 մլն ռուբլի և անհետացել։

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]