Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախարարը Իրանից ներկրվող գազի ծավալը բարձրացնելու համար Հայաստան-Իրան գազամուղը համարում է բավարար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:41 , 28 Փետրվար 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կարծիքով՝ Հայաստանի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր լինելը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ: Նա գազատար խողովակաշարի պոտենցիալը միանգամայն բավարար է համարում Իրանից ներկրվող գազի ծավալը ավելացնելու համար: b4b.am-ի հաղորդմամբ՝ նախարար Տիգրան Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Իրանական գազի համար տարանցիկ երկիր լինելու և ավել գազ ներկրելու հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքը արդյունավետ օգտագործելու համար: Որքան տեղյակ եմ՝ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս կրկնապատկել ծավալները»,-ասաց Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք գազամուղի խողովակաշարը թույլ կտա էականորեն բարձրացնել Իրանից ներկրվող գազի ծավալները՝ բնակչության սպառման կամ Վրաստան տարանցելու համար՝ նախարարն ասաց՝ այո: «Որքան տեղյակ եմ՝ գազամուղի ընդհանուր պոտենցիալի կեսն է օգտագործվում, կամ, միգուցե, ավելի պակաս»,-եզրափակեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը: