Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դդմաշենում հիմնվող խնձորի ինտենսիվ այգին կապահովի հարյուրավոր աշխատատեղեր

Վերադարձ լուրերի բաժին

12:26 , 25 Փետրվար 2019

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում հիմնվում է խնձորի ինտենսիվ եւ մեծ այգի: Այն մեծապես կնպաստի համայնքի զարգացմանը՝ ապահովելով հարյուրավոր աշխատատեղեր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Դդմաշեն: Ինտենսիվ այգու հիմնման ծրագիրն իրականացնող ընկերության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը ներկայացրեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականի ապրիլին: 30 հեկտարի վրա անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ, տեղադրվել հակակարկտային ցանցեր: Ծառատունկը կիրականացվի այս տարվա ապրիլին:

Ծառատնկման ավարտից հետո ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված ներդրումը կկազմի գրեթե 2 միլիարդ դրամ: «Նախատեսված է տնկել ու խնամել 3 տեսակի խնձորի 110 հազար ծառ: Ինտենսիվ այգուն կից հիմնվում է սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա 12-14 ամիս ժամկետով պահպանել մոտ 4 հազար տոննա խնձորի բերք: Սառնարանային տնտեսության ստեղծման նախագծի իրականացման համար կներդրվի 2,2 միլիարդ դրամ: Ինտենսիվ այգու հիմնադիր ընկերությունն ապահովելու է 50-60 աշխատատեղ: Այգու գործարկման դեպքում այնտեղ կլինի 100 մշտական եւ 250 ժամանակավոր աշխատատեղ: Հիմնականում ընդգրկվելու են տեղի բնակիչները: Պտղի ստացումը գործարարներն ակնկալում են առաջիկա 3-4 տարվա ընթացքում:
Մարզպետ Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ կառավարությունը խրախուսելու է ծրագրի հետագա ընթացքը, իսկ Գեղարքունիքի մարզպետարանը ցուցաբերելու է պահանջվող աջակցությունը ի հայտ եկած հարցերում: «Այս ծրագրի հաջող ընթացքն ու հետագա շարունակությունը խթան կհանդիսանան, որ մարզի մյուս համայնքներում եվս կատարվեն համապատասխան ներդրումներ ինչպես պտղաբուծության, այնպես էլ գյուղատնտեսության ու արդյունաբերության մի շարք ճյուղերում: Բոլոր ներդրումները մեր կողմից կլինեն օրենքով պաշտպանված եւ խրախուսվող»,-նշել է մարզպետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: