Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել են Airbus ընկերության հետ փոխգործակցության հեռանկարները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:46 , 22 Փետրվար 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի բաժինը b4b.am-ին տեղեկացրեց, որ նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներ Ժաք Գարիգն ու Ցեզար Սանչես Լոպեսը քննարկել են նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքում մեկնարկած աշխատանքները։

Հանդիպման ընթացքում Airbus-ի ներկայացուցիչներն անդրադարձել են ավիացիայի, արտակարգ իրավիճակների, առողջապահության, մասնագիտական կրթության բնագավառներում իրականացվելիք ծրագրերին։
Գործարարները նշել են, որ քննարկված գաղափարներն ու առաջարկված ծրագրերն ամփոփելու և կյանքի կոչելու նպատակով Airbus ընկերության տարածաշրջանային ղեկավար պատվիրակությունը մարտի 4-6-ն այցելելու է Հայաստան։

Կարևորելով քննարկված ծրագրերն իրականացման փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը` փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու ծրագրերի իրագործմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Brexit-ն ամեն դեպքում տեղի կունենա հոկտեմբերի 31-ին

Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։