Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանսիական խոշոր ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:59 , 15 Փետրվար 2019

Փետրվարի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին և Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Avinyan_and_Assayag-3

Տիգրան Ավինյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել, իսկ ԶՖԳ աշխատանքը Հայաստանում լրացուցիչ խթան է փոխշահավետ գործընկերության կառուցման համար:

Գայել Ասայագն ասել է, որ գործակալությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության զարգացման նպատակների կյանքի կոչմանը։ Զրուցակիցները որպես երկկողմ համագործակցության համար կարևոր ոլորտներ են առանձնացրել կառավարման համակարգի կարողությունների զարգացումը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, էներգաարդյունավետությունը, զբոսաշրջությունը, քաղաքաշինությունը:

Avinyan_and_Assayag-2Քննարկվել է Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը, որն իրականացվում է ԶՖԳ կողմից տրամադրած 75 մլն եվրո վարկով և կառավարության համաֆինանսավորմամբ: Անդրադարձ է եղել նաև Արարատի և Արմավիրի մարզերում 10 մլն եվրո արժողությամբ ոռոգելի գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհային ծրագրին, որի նախագիծն այժմ քննարկվում է կառավարության և ԶՖԳ միջև։

Դեսպան Ժոնաթան Լաքոթն ասել է, որ վերջին շրջանում ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է:Սպասվում է հանրահայտ «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների ներկայացուցիչների այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական գիտատեխնոլոգիական և կրթական համագործակցության սերտացմանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման, ֆրանսիական դպրոցի հետագա զարգացման, ֆրանսիական Թուլուզ քաղաքի մի շարք բուհերի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությամբ գերհամակարգչային կենտրոնի ստեղծման հարցերին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: