Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աժ խմբակցությունները կառավարության ծրագիրը դեռ չեն քննարկել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:42 , 07 Փետրվար 2019

ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունները փետրվարի 6-ին կառավարության հրապարակած ծրագիրը դեռ չեն քննարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել են ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:

Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշել է, որ իրենք կառավարության ծրագիրը, հավանաբար, կքննարկեն փետրվարի 8-ին նախատեսված խմբակցության նիստում:

«Կառավարության ծրագիրը դեռ ինձ չի հասել: Դեռ չենք քննարկել խմբակցությունում, վաղը ժամը 14:00-ին խմբակցության նիստ ունենք, հավանական է, հենց այդ հարցն էլ դրված լինի քննարկման»,- ասել է Հովսեփյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես չի ծանոթացել կառավարության ծրագրին:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ այս պահին գործադիրի հրապարակած ծրագիրն անհատապես կարդալու փուլում են: ԼՀԿ խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը դեռ ամբողջ ծրագրին չի ծանոթացել, սակայն արդեն շատ հարցեր ունի:

«Կարդում եմ, և ապշած եմ ուղղակի: Այստեղ գրված է, որ ուզում ենք ինչ-որ բան լինի, բայց «ինչպես»-ի ու «ինչու»-ի պատասխաններն, այնուամենայնիվ, չեմ գտնում: Խմբակցությունում առայժմ չենք քննարկել, դեռ առանձին-առանձին ուսումնասիրում ենք, որպեսզի քննարկենք և ուրբաթ օրը վերջնական որոշենք, թե ինչ ենք անելու»,- ասել է Գրիգորյանը:

Փետրվարի 6-ին տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց առաջիկա հինգ տարվա իր գործունեության ծրագիրը: Այն կխմբագրվի ու կներկայացվի Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը,

2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքինքաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),

3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրայինկառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),

4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքներիպաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն ևգիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),

5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարարներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդարմրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),

6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղականինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքիկառավարում, միգրացիա),

7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),

8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն էտալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Տիգրան Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: