Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

140 գերակա խնդիր և 160 միջոցառում. Կառավարությունը հաստատել է 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:24 , 12 Հունվար 2017

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է 140 գերակա խնդիր և 160 միջոցառում: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ առաջին անգամ գերակա խնդիրներում նախատեսվել են նաև ենթախնդիրներ՝ սահմանելով դրանց կատարման ժամկետները:

Հաստատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը: Որոշման համաձայն՝ նախահաշվից 1,700.0 հազ. եվրո կհատկացվի ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԶԾ-ի կողմից համակարգելու, ՀՀ կողմից ծրագրի իրագործման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ. հաղթողը կստանա 2 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, հայտարարում է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ:

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին