Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

14-11-19: Նավթն էժանացել է

Վերադարձ լուրերի բաժին

13:32 , 15 Նոյեմբեր 2019

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 57.05 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 62.55 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Էկոնոմիկայի նախարարը և Համաշխարհային բանկի թիմն արձանագրել են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի հաջող ընթացքը

Հանդիպումների ընթացքում իրականացվել են գնահատումներ ծրագրի բաղադրիչների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրվել են 2020 թվականի ընթացքում մեկնարկած և մեկնարկի նախապատրաստվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն ու քննարկվել հետագա անելիքները։

Վարչապետի վարկանիշը՝ 85, կառավարությանը՝ 67.9 տոկոս

GALLUP International association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ընկերությունն այսօր ամփոփեց հետազոտության արդյունքները: