Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

Վերադարձ լուրերի բաժին

17:06 , 14 Օգոստոս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում։

Այժմ Դուք կարող եք ձեռք բերել Ձեր երազանքի բնակարանը «Դավթաշեն Սիթի»-ում` վարկավորման շահավետ պայմաններով:

«Դավթաշեն Սիթի»-ն նոր, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված, բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի, Անաստաս Միկոյան  64 հասցեում` Հրազդանի կիրճի հարևանությամբ։ Համալիրը ներառում է  6 բնակելի 18-հարկանի շենքեր` 960 բնակարաններով, ստորգետնյա կայանատեղի` նախատեսված 700 մեքենաների համար, գրասենյակների համար նախատեսված տարածքներ։ Բնակելի համալիրի բակում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, շատրվաններ, ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր, սուպերմարկետ և կանաչ գոտի։ Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է 850 ԱՄՆ դոլարից 900 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձեռք բերելով բնակարան «Դավթաշեն Սիթի»-ում, կարող են օգտվել հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններից. կանխավճար՝ սկսած ընդամենը 5%-ից, 1 մլն.-ից մինչև 80 մլն․ ՀՀ դրամի չափով, տարեկան 11,35% տոկոսադրույքով՝ ամսական 0,05% հաշվի սպասարկման միջնորդավճարի դեպքում կամ 12,3% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման միջնորդավճարի, մինչև 30 տարի մարման ժամկետով (փաստացի տոկոսադրույք` 12.65%-15%): Վարկավորման նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այս ծրագրի շրջանակներում Բանկը իրականացնում է նաև գույքի և վարկառուի անձնական ապահովագրություն` վարկի գործողության ողջ ընթացքում։

Հաճախորդները կարող են ձևակերպել հիփոթեքային վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնում, որն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։  Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում. անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն, հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկեր կառուցապատող ընկերությունների կողմից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստի բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։

«ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում հիփոթեքային վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ https://davtashencity.am/ կայքում կամ զանգահարելով 010226111, 010223311, 041727222, 055 228282 հեռախոսահամարներով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: