Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

Վերադարձ լուրերի բաժին

16:06 , 14 Օգոստոս 2018

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

2018 թ. հուլիսին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.6% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշակիորեն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.3%: Միևնույն ժամանակ բնականոն գնաճը հուլիսին փոքր-ինչ նվազել է՝ դեռևս պահպանվելով համեմատաբար բարձր մակարդակում: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին՝ տատանվելով թույլատրելի միջակայքի ստորին հատվածի շրջանակներում։

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել են դրան համադրելի գնաճային զարգացումներ: ԿԲ խորհրդի գնահատմամբ, տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ առևտրային սահմանափակումների և պատժամիջոցների կիրառման ներքո դիտվել է ֆինանսական շուկաների տատանողականության աճ, ինչը ներկայումս ՀՀ ֆինանսական շուկաների համար զգալի ռիսկեր չի պարունակում, սակայն ցանկացած ռիսկի դրսևորման պարագայում ԿԲ-ն կարձագանքի համարժեքորեն:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. հունիսին վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսության աճի արագացման շնորհիվ տնտեսական ակտիվությունը վերականգնվել է՝ երկրորդ եռամսյակի սկզբում գրանցված դանդաղումից հետո: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկայում համախառն պահանաջարկը աստիճանաբար կթուլանա` պայմանավորված  հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով, ինչն արտահայտվում է նախատեսվածի համեմատ ծախսերի զգալի տնտեսումներով:

Հաշվի առնելով ակնկալվող զարգացումները՝ ներքին պահանջարկի դանդաղումը և արտաքին աշխարհի թույլ գնաճային միջավայրը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների և նշված ռիսկերի բացակայության պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից Խորհուրդը կարևոր է համարում խթանող դրամավարկային միջավայրի պահպանումը նաև առաջիկա ժամանակահատվածում՝ միջնաժամկետ հատվածում դրա աստիճանական չեզոքացման պայմանով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. օգոստոսի 28-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018թ. երրորդ եռամսյակի ծրագրում):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կընդունվի Հարկային օրենսգրքին վերաբերող փաթեթը

Վերջին շրջանում հատկապես գործարար հատվածի կողմից բավականին շատ է հնչում այն հարցը, թե Հարկային օրենսգրքում և

Դասեր տնտեսագիտությունից․ շտկող հարկեր և նորարարական հարկային քաղաքականություն

ԵՄ տարածքում ալկոհոլամոլության դեմ պայքարի շրջանակում, մի շարք երկրներ (Դանիա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն և այլն) ակցիզային հարկի ավելի ցածր կամ 0-ական դրույքաչափ են կիրառում մինչև 2.8% ալկոհոլի պարունակությամբ գարեջրի նկատմամբ։

Ներխուժում կատարած անձինք և նրանց գույքը շարունակում են մնալ Ամուլսարի ծրագրի տարածքում՝ չնայած Դատարանի վճռին

Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները: