Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

13.12.2019: Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից:

Վերադարձ լուրերի բաժին

22:31 , 13 Դեկտեմբեր 2019

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է դեկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփագիրը: Ըստ աղբյուրի՝ իրականացվել են հետևյալ գործարքները՝

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,274,267 ԱՄՆ դոլար 477.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 110,364,341 ԱՄՆ դոլար 478.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 13,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 478.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 16,177,701 եվրո 528.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 27,901,491 եվրո 532.13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,220,534,057 ՌԴ ռուբլի 7.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,203,841,470 ՌԴ ռուբլի 7.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները։ Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020 թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու դեպքում։

Նոր սրացում Ամուլսարում

«Լիդիան Արմենիան» էլ պարզաբանել է՝ հեռացրել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները։