Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն անցնում է 24/7 ռեժիմով աշխատանքի

Վերադարձ լուրերի բաժին

10:03 , 13 Մարտ 2018

Հաճախորդներին առավել հարմարավետ սպասարկում տրամադրելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է Տեղեկատվական կենտրոնի աշխատաժամերը, անցնելով շուրջօրյա ռեժիմի:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2011թ.-ին: Տեղեկատվական կենտրոնի խնդիրներից էին. Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին ապահովել որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցություն,   տրամադրել օպերատիվ օգնություն հաճախորդներին՝ առաջացող խնդիրների լուծման համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները տրամադրում են լիարժեք տեղեկատվություն Բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ, բացատրում քարտային գործարքների մանրամասները, օգնում հեռահար սպասարկման գործարքների անցկաման գործում, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերում ցանկացած վարկային հայտ ներկայացնելիս:

Տեղեկատվական կենտրոնի աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդները գոհ են սպասարկման որակից, իսկ հեռախոսավարների կողմից ընդունվող հեռախոսազանգերի թիվը   շարունակաբար աճում է, հասնելով օրական մինչև 1 000 – 1 500 զանգի:

Տեղեկատվական կենտրոնը դարձել է կարևոր հաղորդակցական հարթակ Բանկի և հաճախորդի միջև:

Տեղեկատվական կենտրոնը իրականացնում է նաև գործառնական սպասարկում, մասնավորապես, բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված փոխանցումների հաշվեգրում բանկի գործող քարտերին, “Հեռախոս բանկինգ” ծառայությանը միացված հաճախորդների բոլոր հաշիվների շուրջ գործարքների իրականացում՝ հաճախորդի  զանգի և պատշաճ նույնականացման հիման վրա, պլաստիկ քարտերի բացում:

Բանկի Տեղեկատվական կենտրոնը աշխատում է հաճախորդների հետ հաղորդակցության 4 ուղիներով.

1. Հեռախոսազանգեր

2. Skype – առցանց գրագրություն և տեսազանգեր

3. Էլեկտրանային փոստ

4. Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին):

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Yerevan City-ները կարող են առանձնանալ «Ալեքս հոլդինգից»

B4B.am-ի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է Yerevan City սուպերմարկետների ցանցը «Ալեքս Հոլդինգի» կազմից դուրս բերելու և առանձին ընկերություն ստեղծելու հնարավորությունը։

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը

«Անկախ խորհրդատվական խմբի» կազմում ընդգրկված են կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ և միջազգային յոթ փորձագետ: